ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
«Царь хороший, бояре плохие», Փաշինյանը հիմա նոր մեղավորներ է գտնում, կադրերին հեռացնելուց համակարգի բովանդակությունը չի փոխվելու։ Փաշինյանը 2022 թվականից հասկացավ, որ այլևս փողոց չունի, Երևանի ընտրություններից հետո հասկացավ, որ չունի նաև կայուն ընտրազանգված, իր հենարանը ոստիկանությունն է, ամեն ինչ անում է, որ մաքսիմալ օգտագործի և սնի, հատկապես մարդ ծեծողները լավ վարձատրվեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Փաշինյանը ռեստարտ է անում, նոր իմիջով է հանդես գալիս, փորձում է նոր ընտրազանգվածին հույս տալ, որ փոփոխություն է լինելու․ «Ուժային բլոկը թարմացնում եմ, որ սաղին կուլակաթափ անեմ»։ Դա ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար է»,- նշեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ