ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 7, 24News
ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը համատեղ նիստում հաստատել են դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը՝ նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Կոնգրեսը Բայդենին նախագահի պաշտոնում հաստատեց ավելի քան 270 ընտրական ձայնով։
Կոնգրեսում ընտրությունների արդյունքների հաստատմամբ՝ Թրամփը հնարավորություն չունի սահմանադրորեն վիճարկել ընտրությունների արդյունքները:
Դատարանները նույնպես անօգուտ են. Օրենքը նրանց թույլ չի տալիս բեկանել Կոնգրեսի օրինականորեն կայացրած որոշումը: Ոչ մի արտակարգ իրավիճակ կամ արտակարգ դրություն չի օգնի Թրամփին մնալ իշխանության:
--00--ԱԹ