Ֆրանսիացի ոստիկանները բնակվում են ուտիճներով և մկներով լի հանրակացարաններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

վ

Ֆրանսիայի ազգային ոստիկանական դաշինքի հատուկ խորհրդական Ռիկ Անրին նշել է, որ ոստիկաանական հանրակացարանները լի են ուտիճներով և մկներով, որտեղ այժմ բնակվում են նրանք։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Ոստիկաններից ոմանք բախվել են մի շարք անհարմարությունների, պարզվել է, որ հանրակացարաններում եղել են ուտիճներ։ Մենք պետք է դիմեինք կազմակերպիչներին, այս խնդիրը լուծելու համար։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ հանրակացարաններում ոչ միայն մակաբույծներ են եղել, այլև մկներ։ Հանրակացարանների պայմանները վատն են, կոյուղու հետ կապված խնդիրներ կան»,- Անրիի խոսքերն է մեջբերում «РИА Новости Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետարանը և 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մրցույթի մեկնարկից դեռ շատ առաջ հայտարարել էին, որ լիարժեք անվտանգությունն ապահովելու համար իրենք 100 տոկոսով չեղարկել են ոստիկանության աշխատակիցների արձակուրդները։ Փարիզում բազմիցս գործադուլներ են տեղի ունեցել՝ կառավարության աշխատակիցների դժգոհությունն արտահայտելով աշխատանքային պայմաններից։

--00--ԼՀ