ՕԽ-2024․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

օ

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այս Մասին հայտնում է armsport.am-ը։

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական Խաղերում: 89 կգ քաշային կարգում պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։

--00--ԼՀ