ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում աճող լարվածությունը։
Քեչելիի հաղորդմամբ, Հաքան Ֆիդանը Լամիին հիշեցրել է, որ իսրայելական կողմն է դեմ հրադադարին, ապա ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների տարածման ռիսկի վրա։
«Նա (Հաքան Ֆիդանը-խմբ․) նշել է, որ Իսրայելի ագրեսիան պետք է դադարեցվի»,- գրել է խոսնակը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ