Անկարան կօգնի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

676807e0b2116676807e0b21171734871008676807e0b2114676807e0b2115

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը օգնություն կտրամադրի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում և կոչ է արել քրդական զինված խմբավորումներին ինքնալուծարվել։ Նա ելույթ է ունեցել Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հաստատեցինք մեր միասնական դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական պաշտպանության ուժերը բացարձակապես տեղ չունեն։ Սիրիայում այս ահաբեկչական կազմակերպությունները գրավում են սիրիացի ժողովրդի հողերը և գողանում են նրա բնական ռեսուրսները։ Պետք է լուծարվի որքան հնարավոր է շուտ, մենք պատրաստ ենք ամենավճռական օգնությունը ցուցաբերել Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է թուրք նախարարը։

Ֆիդանը հավելել է, որ այս օգնությունը ներառում է նաև օգնություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

--00—ՅՄ