Մասկն աջակցել է Դուրովին ազատ արձակելու կոչերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

իլոն մասկ կարծիք_0

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը #FreePavel հեշթեգի միջոցով աջակցել է սոցցանցերի օգտատերերին՝ կոչ անելով ազատ արձակել Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին, ով ձերբակալվել էր նախօրեին Ֆրանսիայում։

«#FreePavel»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը ժամանել է Ադրբեջանից։

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ։

--00—ՅՄ