ՌԴ-ում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

f9aa121d4c6e9ef998378c72a6a321ff_M

Ռուսաստանում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են, բայց նրան այստեղ չեն կալանավորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը։

«Մեզ մոտ նրան (Դուրով՝ խմբ․) ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:

--00—ՅՄ