ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանի ժողովրդական արտիստ Էմինը (Էմին Ագալարով) հարցազրույց է տվել ռուս լրագրող Քսենյա Սոբչակին, որի ընթացքում խոսել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ Ադրբեջան կատարած այցի մասին։
«Ես գիտեմ, որ նա եղել է մարզերում և շրջել է ամենուր, եղել է նաև ԼՂ-ում, այսինքն, ճանապարհորդել է ամբողջ երկրով», - ասել է նա։
Հաղորդավարուհու հարցին, թե արդյո՞ք նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, արտիստը նշել է, որ ինքը հավաստի տեղեկություն չունի այդ մասով։
--00—ՅՄ