ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ՝ ձերբակալված Պավել Դուրովին հյուպատոսական մուտքի պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

4671806c782c47de5620c724ebce7bf8

ՌԴ-ն նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ՝ ձերբակալված Պավել Դուրովին հյուպատոսական մուտքի պահանջով, սակայն Փարիզը համարում է, որ նրա ֆրանսիական քաղաքացիությունը առաջնային է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«նոտա է հղվել Ֆրանսիայի ԱԳՆ հյուպատոսական մուտքի պահանջով, բայց նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, որը Ֆրանսիան ընկալում է որպես առաջնային», - ասել է նա:

Հիշեցնենք՝ շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը ժամանել է Ադրբեջանից։

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։

--00—ՅՄ