Ենոքավանում փրկարարներն օգնություն են ցուցաբերել ոտքը վնասած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ն.jp

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Ֆ. Մ.-ին (ծնված 1959 թ.) պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել եէ բավարար:

--00--ԼՀ