ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Միավորված ազգերի կազմակերպությունը խիստ մտահոգված է Լիբանանում փեյջերների պայթյունների շարքով և դատապարտում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի դեպքերքը։ Այդ մասին հայտարարել են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակից։
Հիշեցնենք՝ Լիբանանում պայթյուններ են տեղի ունեցել փեյջերների վրա իսրայելական կիբեռհարձակման հետևանքով, դրանք ակտիվորեն օգտագործում են «Հըզբոլլահի» անդամները։ Իսրայելական կիբերհարձակման հետևանքով Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը։
Իսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավոր։ «Հըզբոլլահ»-ը Իսրայելին պատասխանատու է համարել Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների համար։

--00—ՍՊ