ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբանանում փեյջերների պայթյունների դեպքով նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

k

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին նիստ կանցկացնի Լիբանանում փեյջերների պայթյունների դեպքով։ Նիստն անցկացնելու կոչը ստացվել է Ալժիրից: 

Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է առնվազն 2750 մարդ, որոնք շարունակում են մնալ հիվանդանոցներում: 

Բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ հարձակման հետևում կանգնած է իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը: 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Լիբանանը բախվեց պայթյունների նոր շարքի: Վերջին  տվյալներով՝ նոր պայթյունների զոհ է դարձել 14 մարդ, տուժել է 450 -ը։ 

--00—ՍՊ