ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

4de11560-ef13-3c55-bb45-2ed35d0fc553_850

ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններ), սակայն մենք դեռ համարում ենք Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում և պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսության բոլոր հարցերի շուրջ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները և ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

--00—ՅՄ