ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ:
Ադրբեջանական կողմից ընդգծել են նման հանդիպումների ընդլայնման և փոխգործակցության անհրաժեշտությունը՝ երկու երկրների բանակների միջև ռազմական համագործակցության ամրապնդման համար:
Հատուկ կարևորվել է ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակումը:
--00—ՍՊ