Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_11

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մեկ հատվածը շատ ուշագրավ է։

Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը ամեն կերպ փորձում է հարկադրել Մամեդյարովին մեղադրել ՀՀ-ին «ռևանշիզմի մեջ», բայց այդքան էլ չի հաջողվում։

Հատկանշական է, որ մի կողմից Մամեդյարովը նշում է, որ ՀՀ-ն իր բանակի համար անհրաժեշտ մինիմալն է անում, մյուս կողմից էլ հույս հայտնում, որ Ադրբեջանի ԳՇ-ում Հայաստանի ու հայ ժողովրդի «հարցերը» լուծելու պլան ունեն՝ ամեն դեպքում․․․

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։

--00—ՅՄ