Ապատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը ստուգում է տրամադրությունները՝ հետագա գործողությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

27905456_360_9_1485_642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8

Ադրբեջանը տարին սկսում է հերթական քարոզչական արշավով՝ ուտելիքային բլոգ վարող ու անհեթեթություններով զբաղված ՀՀ իշխանություններին մեղադրելով «պատերազմ նախապատրաստելու» մեջ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Իհարկե, անհեթեթ է հնչում դա, բայց սա հայտնի ձեռագիր է՝ ստուգել տրամադրություններ՝ հետագա գործողությունները պլանավորելու համար…»,- գրել է նա։

--00—ՅՄ