ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որեւէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ավելին, ադրբեջանական կողմը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել, որոնք չկատարելու դեպքում ադրբեջանական կողմը ոչ մի քայլի չի գնալու։
Ուշագրավ է, որ այս տեսանյութում ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմի աջակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու, եւ ես կարծում եմ մեր ուշադրությունը պետք է սեւեռվի հենց այդ ուղղությամբ»։
--00—ՅՄ