«Նոա» ֆուտբոլային ակումբը բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

տտ.j

«Նոա» ֆուտբոլային ակումբը բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ֆուտբոլային ակումբը։

«Մեր խորին համոզմամբ՝ ֆուտբոլը պետք է զարգանա և առաջընթաց ապրի փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում, ինչին պետք է նպաստենք բոլորս։ Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային» և բոլորին մաղթում արդար և գեղեցիկ ֆուտբոլ»,- գրել են նրանք։

--00—ԼՀ