Թուրքիան ողջունում է Պուտինի և Թրամփի «ազդանշանները» Ուկրաինայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

l-pitwkfGd6e

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական է գնահատում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ուկրաինայից եկող ազդանշանները ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ և չի կորցնում խաղաղության հույսը։

«Մենք, իհարկե, չենք կորցրել խաղաղության հույսը և չենք ուզում կորցնել այն։ Վերջերս Զելենսկիից լսեցինք, որ նա պատրաստ է ընդառաջ գալ, եթե լինի բանակցությունների համապատասխան առաջարկ։ Մենք ողջունում ենք Թրամփի և Պուտինի ազդանշաններն այս հարցում։ Թուրքիան պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել այս համատեքստում»,- ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ Թուրքիան մնում է երկիր, որը կարող է անաչառ շփվել հակամարտությունում ներգրավված երկրների բոլոր առաջնորդների հետ և իրականացնում է «խաղաղության դիվանագիտություն»։ «Մենք փորձում ենք այնպես անել, որ ոչ մի արցունք, ոչ մի կաթիլ արյուն չթափվի: Թող նրանք (Ուկրաինայում հակամարտող կողմերի առաջնորդները) պարզապես հանդիպեն և բանակցեն: Մենք հույսը չենք կորցնում»,- հավելել է Էրդողանը:

--00—ՅՄ