ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ռուսաստանն աշխատում է մտածված տարբերակների վրա, թե ինչպես իրականացնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ամերիկյան Washington Post թերթին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես է Պեսկովը մեկնաբանել եվրոպական հետախուզության կողմից ձեռք բերված փաստաթուղթը, որը, իբր, Կրեմլի համար կազմել է Մոսկվայի անանուն վերլուծական կենտրոնը, որը իբր կապված է ԱԴԾ-ի հետ։
Թերթը՝ հղում անելով փաստաթղթին, պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է թուլացնել ԱՄՆ դիրքերը Ուկրաինայի հարցով բանակցություններում՝ վատթարացնելով ԱՄՆ-ի հարաբերությունները այլ երկրների հետ։
Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, որ Կրեմլը տեղյակ չէ նման առաջարկությունների մասին և դրանք անվանել է չափազանց հակասական:
«Մենք աշխատում ենք ավելի մտածված տարբերակներով»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում թերթը։
--00—ՅՄ