Էրդողանը հույս ունի, որ 2025 թվականին ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Capture

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի 2025 թվականին՝ նշելով, որ արդար խաղաղության ապահովումը Անկարայի համար առաջնահերթություն է։ Այս մասին նա հայտարարել է թուրք ազգին ուղղված ամանորյա տեսաուղերձում, որը տարածել է իր վարչակազմը։

«Մեր առաջնահերթությունը Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Սև ծովում մեր հարևանների միջև պատերազմն արդարացի խաղաղությամբ ավարտելն է։ Մենք հուսով ենք, որ 2025 թվականին մեր հյուսիսում նոր դարաշրջան կսկսվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։

--00—ՅՄ