Սթարմերը բացահայտել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պլանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

67c42b2a1640567c42b2a16406174090935467c42b2a1640367c42b2a16404

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Կիևի իշխանությունների հետ՝ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ծրագիր մշակելու և այնուհետև այն ԱՄՆ-ին ներկայացնելու համար։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի և, հավանաբար, մի շարք այլ երկրների հետ միասին կաշխատի Ուկրաինայի հետ մարտերը դադարեցնելու պլանի վրա: Այնուհետև մենք դա կքննարկենք ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա:

--00—ՅՄ