ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
ԱՄՆ-ն Ռուսաստանից նախապես ծանուցում է ստացել Ուկրաինայի տարածք առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Միացյալ Նահանգներն արձակումից կարճ ժամանակ առաջ նախազգուշացվել է միջուկային ռիսկի նվազեցման ալիքների միջոցով», - ասել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում:
Նա նաև վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային և երկրին ռազմական օգնության նոր փաթեթներ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնավարմանը մնացած ժամանակահատվածում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ