ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ԱՄՆ-ն առայժմ որոշում չի կայացրել Եվրոպայի երկրներում իր զորակազմը կրճատելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունն՝ ի պատասխան Լեհաստանի TVP հեռուստաալիքի հարցման՝ չհերքելով նման գաղափարի առկայությունը։
«Ներկայումս ընթանում է ռազմական կառուցվածքի վերանայում, սակայն դեռ ոչ մի որոշում չի ընդունվել: ԱՄՆ-ի հանձնառությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ ուժեղ է, դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն ակնկալում է, որ եվրոպացի դաշնակիցները առաջատար դեր կխաղան Եվրոպայի կոնվենցիոնալ պաշտպանության գործում», - ասված է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պատասխանի մեջ:
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների, հայտնել էր, որ Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից մինչև 10 000 զինծառայող դուրս բերելու հնարավորությունը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը 2022 թվականին ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից Ուկրաինային սահմանակից երկրներ ուղարկված 20 000 հոգուց բաղկացած խմբավորման կեսի մասին է:
--00--ԱՀ