ՀՀ բացակայությունը ՀԱՊԿ նիստին նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_8

ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև հենց ՀԱՊԿ-ում։ Այս մասին Աստանայում ՀԱՊԿ նեղ կազմով գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Բելտա»-ն։

«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Սա, ի դեպ, բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- ասել է նա։

--00—ՅՄ