Աղազարյանը պետգաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել. Հայկ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չեն հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հիմքերից մեկն էլ հենց դա է։

«Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության արտահոսք է եղել։ Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որոնցում Հովիկ Աղազարյանի անունն այս կամ այն կերպ շոշափվում էր, և, երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ