Տարօրինակ է ՀՀ-ին վերագրել այն պարտավորության չկատարումը, որը նա չի ստանձնել. Կոնջորյանը՝ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

4e270b6e64173384763e53c561dc765d

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:

Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,-գրել է նա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նշելով, որ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, անհասկանալի է, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:

--00—ՅՄ