ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ալիևը՝ ադրբեջանցիների «վերադարձի» մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

5

Մինչ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն օր խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, արցախահայության վերադարձի անհնարինության ու բաղձալի խաղաղության մասին, Իլհամ Ալիևը հայտարարում է, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ու ՀՀ կառավարության միջև պետք է սկսի երկխոսություն, բայց հայկական կողմը «հրաժարվում է»։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը հայտարարել է, թե «պետք է փաստական քայլեր կատարել Արևմտյան Ադրբեջանի բնակիչների իրավունքները վերականգնելու համար»։ Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի, «Արևմտյան Ադրբեջան» է ընկալվում մեր երկրի մեծ մասը։

 

--00—ԱՊ