ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ինքը մինի ու մակրոհեղափոխություններ է արել բանակցային գործընթացում։
Վարչապետը նշեց, որ ինքը Հայաստանի առաջին առաջնորդն է, ով ասել է, որ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի ևˊ Հայաստանի, ևˊ Արցախի, ևˊ Ադրբեջանի համար։ Վարչապետը նաև հայտարարեց, որ ինքն իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին սոցիալական դաշտը չդարձնել կռվի տիրույթ, և որ ուրախ կլինի, որ ինչպես ինքն էր դիմել Ադրբեջանի ժողովրդին, այդպես էլ նախագահ Ալիևը դիմի Հայաստանի ժողովրդին։
«Ինչպես կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ առանց նրա՝ բանակցային գործընթացի մասնակցության։ Ընդ որում, ԼՂՀ-ն արդեն երկու անգամ մասնակցել է բանակցային գործընթացին պաշտոնապես՝ ԵԱՀԿ-ի համաձայնությամբ։ Այդպես է եղել 1992-ին և 1994-ին»։
Մանրամասները՝ տեսանյութում։