ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում շաբաթ օրը երեկոյան մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման առաջին վայրկյանները հեռարձակվել են Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։
Այս հանդիպումը ծրագրվել է հենց Մյունխենում, նախօրոք դրա հավանականության մասին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները ոչինչ չէին հայտնել։
Ի դեպ, Փաշինյանն ու Ալիևը, չնայած մի քանի շփումների, վերջին անգամ պաշտոնապես բանակցություններ վարելու համար հանդիպել են 2019 թ-ի մարտին Վիեննայում։