ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին դպրոց ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

347337484328072

ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաների ընդգրկումը դպրոցներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 409 պատգամավոր, դեմ՝ մեկը, ձեռնպահ չի եղել։

Նախաձեռնությունը Պետդումա է ներկայացրել բոլոր հինգ խմբակցությունների մի խումբ պատգամավորներ՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և փոխխոսնակ Իրինա Յարովայի գլխավորությամբ, որը ղեկավարում է Դումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովը։

Ընդունված օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կընդունվեն հիմնական հանրակրթական ծրագրերում սովորելու՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ, դպրոց ընդունվելիս անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստը:

Նախկինում օրինագիծը հավանության էր արժանացել ՌԴ կառավարության կողմից, սակայն հաշվի առնելով մի շարք դիտարկումներ։

--00—ՅՄ