ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը։
Փոփոխություններով առաջարկվում է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հանրայնացնել` նպատակ ունենալով էներգետիկայի բնագավառում թափանցիկություն ապահովել: