ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 կողմ քվեով։