ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News
Չորս տարի է՝ բոլորին մեղադրում է Արցախի համար, բացի իրենից, մարտահրավերը միայն երեք նախագահներին չէ, դա մարտահրավեր է Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, ովքեր այդ տարիներին աշխատել են անվտանգության խորհրդում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանը բանավեճի կարող է հրավիրել Արտաշես Առաջինին ու Տիգրան Մեծին, բոլորին մեղավոր է համարում, ասում է՝ հազարամյակներով կադաստրի թուղթ չենք ունեցել։ Նա նոր արհավիրք է բերում, դրա համար փորձում է վերջնական կապիտուլյանտի, հողատուի պիտակը հանել, նոր զիջումների է պատրաստվում։ Նախագահները նախագահների հետ կարող են բանավիճել, Ալիևի ու Էրդողանի դեսպան Փաշինյանի հետ ի՞նչ բանակցեն, նա թուրքական նարատիվի լավագույն պրոպագանդիստն է։ Մխիթար Սպարապետը մելիք Ֆրանգյուլի հետ կգնա՞ր բանավիճելու, դավաճանին պատմությունն իր տեղում է պահում»,- ընդգծեց Շարմազանովը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ