Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

77843827_0_297_2538_1725_600x0_80_0_0_419bcdca29ac2763c37de21afbd31da8

Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Դատարանը նրան արգելել է ընտրվել իշխանության մարմիններում։

Որոշումը՝ անհապաղ կատարելու պայմանով, դատավորը հնչեցրել է Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործի շրջանակներում։

Լը Պենը լքել է դատարանի դահլիճը՝ չսպասելով, որ դատավճիռը վերջնականապես ընթերցվի։

--00—ՅՄ