Զելենսկուց հետո Փաշինյանին են զոհաբերելու, տերերը նրան այլևս չեն օգնում․ Սուրեն Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

«Իրական Հայաստան» տերմինի իմստն այն է, որ Փաշինյանը հրամցնի Սահմանադրության հանրաքվեի պարտադիր անցկացման թեզը, ինչն ադրբեջանական պահանջ է։ Նա գործարք է առաջարկում Ադրբեջանին, Թուրքիային՝ սեփական իշխանության պահպանում՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու գնով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ռուսաստանը չփլուզվեց, հակառակը՝ բարձր մակարդակով բանակցում են, նույնիսկ ԵՄ-ի համար սեղանին տեղ չկա։ Այս իրավիճակում էլ Փաշինյանին ողջամտությունը ապավեն չեղավ, մեկ ուրիշը կձգտեր ՌԴ-ի հետ հարաբերություններ կարգավորել։ Զելենսկին կարող է ռուսներից օգնություն խնդրել, ամերիկացիների ճնշումներից պաշտպանվելու համար։ Զելենսկուց հետո Փաշինյանին են մատաղ անելու, նրա տերերը իրեն թողել են»,- հավելեց Սուրենյանցը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ