Գյումրիում և Փարաքարում ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին՝ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Снимок

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․ «Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։

Նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։

Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной -  ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։ 

Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։ 

Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա»։

--00—ՅՄ