Դեսպան Խաչատրյանը և Նիկոլա Սարկոզին քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2025-03-31_15-17-27

Մարտի 31-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին և հատկապես Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին։

--00—ՅՄ