ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Իրանի ԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև մշակութային, պատմական, կրոնական և քաղաքակրթական կապերը տարածաշրջանում նմանը չունեն, և անհնար է գտնել նման հնագույն կապեր ունեցող երկու երկիր:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են․ «Մտքեր են փոխանակվել «Արազի միջանցք» նախագծի և դրա շրջանակում Արազ գետի վրա Աղբենդ կետի ուղղությամբ կամուրջների և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման շուրջ։
Նշվել է այս նախագծի առանձնահատուկ նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման տեսանկյունից։ Քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև Արազ գետի երկայնքով հիդրոէլեկտրակայանների կառուցման նախագծերը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի միացմանը, ընդգծվել է այդ ուղղությամբ համագործակցության մեծ ներուժի առկայությունը»:
--00—ՍՊ