ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի տունը Մալիբուում ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։
Թերթում հրապարակված լուսանկարներից երևում է, որ 4 միլիոն դոլար արժողությամբ գույքից մնացել է երկու ծխնելույզ։ Հաղորդվում է, որ Հանթեր Բայդենը տունը վարձակալել է ամսական 20 հազար դոլարով: Հրդեհը ոչնչացրել է նաև մոտակայքում գտնվող տունը, որն օգտագործվում էր ԱՄՆ նախագահի որդու կողմից՝ իր անվտանգությունն ապահովելու համար:
Լոս Անջելեսում հրդեհների ընդհանուր մակերեսը, ըստ Կալիֆորնիայի հրշեջ ծառայության, հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ Հրդեհը ավերել է ավելի քան 1000 շենք, մահացել է առնվազն հինգ մարդ: Տեղական իշխանությունները օգնություն են խնդրել հարևան շրջանների հրշեջներից, իսկ շտապ օգնության ծառայություններ են ուղարկվել նաև Վաշինգտոնից, Օրեգոնից և Նևադայից: Սակայն հրդեհը դեռ չի հաջողվել մարել։
--00—ՅՄ