ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հրամանով երկրի 40 մլն բնակչին պետք է տանը մնա:
Հրամանագրի ստորագրումը պայամանավորված է կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ։ Կանխատեսվել է, որ 8 շաբաթվա ընթացքում վիրուսը կարող է վարակել նահանգի բնակչության կեսից ավելիին։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 13 հազարից, 200 մարդ մահացել է: Դեպքերի հիմնական մասը գրանցվել է Վաշինգտոնում, Նյու Յորքում և Կալիֆորնիայում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի։