ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Ադրբեջանական զորքը եթե մտնի Հայաստան, Իրանը ի՞նչ է անելու, զո՞րք է մտցնելու ՀՀ, պատերա՞զմ է հայտարարելու Ադրբեջանին։ Պետք է ողջ ռեսուրսը դրվեր անվտանգության ապահովման վրա, իսկ այս իշխանությունը երկրորդական հարցերով է զբաղված։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը, «իրական Հայաստան» գաղափարախոսությանը, Առաքելյանը նշեց, որ ցավալի է տեսնել, թե ինչպես է Փաշինյանը հուսահատությունից Ադրբեջանի նախագահի տեքստերը թարգմանում հայերեն։ «Փաշինյանը կառավարման թելը կորցրել է՝ անվտանգային, կրթական, տնտեսական, դիվանագիտական, չգիտենք՝ ուր ենք գնում։ Ոնց կարող է վարչապետն այնքան պարապ լինի, որ սոխով ձվածեղ ու բլոգերություն անի, նա զբաղված է միայն հաց ուտելով»,- ընդգծեց Առաքելյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ