9-ամյա Էդուարդ Մակարյանը 4-րդ ռեկորդն է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

9-ամյա Էդուարդ Մակարյանը նոր ռեկորդ է սահմանել: Պատանի Էդուարդը աչքերը փակ մեծ արագությամբ թվարկում է Ասիայի 45 երկրները (20 վայրկյանում), ինչը ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքում»:  Աշխարհամասի պետությունների թվարկումը սկսում է հյուսիսից՝ պահպանելով երկների՝ միմյանց հնարավոր սահմանակից լինելու փաստը, հաջորդականությունը:

Էդուարդը Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքի» քառակի ռեկորդակիր է: Առաջին երկու ռեկորդները սահմանել է նախորդ տարի՝ մեծ արագությամբ թվարկելով աշխարհի բոլոր պետությունների դրոշները, սկզբում 2,16 վայրկյանում, ապա ամիսներ անց` գերազանցել իր իսկ ռեկորդը` 16 վայրկյանով: Մեծ արագությամբ կարողանում է թվարկել նաև Եվրոպայի բոլոր պետությունները՝ դարձյալ աչքերը փակ՝ դարձյալ պահպանելով երկների՝ միմյանց սահմանակից լինելու փաստը (23 վայրկյան), ինչը նույնպես գրանցվել է «Դյուցազնագրքում»:

Չափազանց մեծ է հետաքրքրությունը հայոց պատմության, ինչպես նաև բոլոր ժամանակների  հայկական դրոշների նկատմամբ, ինչի հիմքով մշտապես կատարում է ուսումնասիրություններ, անգամ նկարահանել ճանաչողական մի տեսանյութ, որտեղ  պատմում է հենց այդ հայկական դրոշների մասին: Մշտապես ասում է՝ ուզում եմ, որ ավելի շատ սիրենք մեր երկիրը, մեր հայրենիքը: 

Այս պահին հաճախում է Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց՝ սաքսոֆոնի բաժին, ինչպես նաև կարատեի և շախմատի: Առաջիկայում ցանկանում է նոր ռեկորդ սահմանել՝ մեծ արագությամբ թվարկելով Ամերիկայի և Աֆրիկայի պետությունները, ինչպես նաև կազմակերպել հետաքրքիր ձևաչափով մենահամերգ, որտեղ բացի իր սիրելի գործիքի՝ սաքսոֆոնի հնչյուններից, կլինեն նաև այլ հետաքրքիր անակնկալներ:

 

 --00—ԱՊ