Ֆրանսիան պահանջում է ավելացնել ռազմական ծախսերը 2025 թվականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

armiya-frantsii

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարել է, որ ռազմական ծախսերը պետք է շարունակեն աճել 2025 թվականին, հակառակ դեպքում երկրի անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել:

Նա հիշեցրել է, որ 2017 թվականին Ֆրանսիայի ռազմական բյուջեն կազմել է 32 միլիարդ եվրո։

«Եթե մենք 2025 թվականին չավելացնենք ռազմական ծախսերը 3,3 միլիարդ եվրոյով՝ 2024 թվականի համեմատ (47,2 միլիարդ եվրո), ապա ակնհայտորեն կվտանգենք մեր զինված ուժերի վերազինումը և երկրի անվտանգությունը», - ասել է նա Sunday թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 2025 թվականին պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 50,5 միլիարդ եվրո։

--00—ՅՄ