Զերծ մնացեք սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» առաջարկներից օգտվելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

news_4751_3693762412

Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ:

Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում:

Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով:

--00—ՅՄ