ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Սահմանազատումը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր գործիք է, Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շահագրգռված ենք սահմանազատման գործընթացի շարունակության ապահովմամբ: Մենք սա համարում ենք խաղաղության գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Ե՛վ մենք, և՛ ադրբեջանական կողմը կառուցողական ջանքեր ենք գործադրել, եկել ենք ընդհանուր եզրահանգման»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, խորհրդակցություն են անցկացրել երկու երկրների սահմանին և որոշել սահմանազատման հաջորդ փուլն անցկացնել սահմանի հյուսիսում։
--00—ԱՊ