ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Կայացել է ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերի մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում սուբսիդավորման առաջին երկու հայտերին։ ԵԱՏՄ-ում հավանության են արժանացել նաև խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության ընդհանուր մոտեցումները։
Հաստատվել է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվության հավաքման, ամփոփման և տրամադրման և միության տեղեկատվական համակարգում դրա տեղադրման կարգը։
Փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում, լրացվել են կենսաբանական դեղամիջոցների հետազոտությունների անցկացման կանոնները։
--00—ՍՊ