ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները գրեթե 3 տարի շարունակվող պատերազմին վերջ դնելու ուղիների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է բանակցություններից և ձգտում է հակամարտությունն անվերջ դարձնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
«Այսօր (խմբ.՝ հունվարի 28-ին) Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար», - հայտարարել է Զելենսկին։
Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Զելենսկին չի կարող ստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ նրա իշխանությունը «ոչ լեգիտիմ է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ