ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Արհեստական բանականության (ԱԲ) մեխանիզմները կարող են օգնել Եվրասիական միության ներսում 4 հիմնարար ազատությունների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժ) ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Ղազախստանում ընթացող «Digital Almaty» համաժողովում։
Թվային իրավասությունների ավելացման և միասնական համակարգում դրանց ինտեգրման համար անհրաժեշտ է ԵԱՏՄ վերազգային ինստիտուտների, այդ թվում ՝ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ակտիվ աշխատանքը։
«Խոսքը հիմնադրամի այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են աշխատանքի էլեկտրոնային բորսան և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերը»,–հավելել է փոխվարչապետը:
Գրիգորյանը նշել է` Հայաստանի համար թվայնացումը գերակա ուղղություն է, որն օգնում է ձեռնարկություններին և քաղաքացիներին կրճատել ժամանակավոր ու նյութական ծախսերը, իսկ պետությանը՝ կրճատել բյուրոկրատական արգելքները։
Հայաստանում ներդրվող առցանց հարթակների շնորհիվ պետական հաստատությունների հետ փոխգործակցության համար հարմարավետ միջավայր է ստեղծվում:
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է` նման տվյալների շտեմարաններն ազգային հարստություն են և թույլ են տալիս տրամադրել անհատականացված պետական ծառայություններ:
--00—ԼՀ